Բաժիններ՝

Երևանում ընթանում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ գիտաժողով

Երևանում այսօր մեկնարկել է «Տեխնոլոգիական նվաճումները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային և պայթուցիկ նյութերի բարձր արդյունավետությամբ հայտնաբերման վնասազերծման և զարգացման ասպարեզներում» խորագրով գիտական աշխատաժողովը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը(ՀՊՃՀ): Աշխատաժողովին մասնակցում են շուրջ 34 գիտնական աշխարհի 20 երկրներից, այդ թվում ՝ ԱՄՆ, Կանադա, հունգարիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Լիտվիա և այլն: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՊՃՀ լրատվության վարչությունից:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել տեսական, գործնական և տեխնոլոգիական մշակումներ սենսորային զարգացումների վերաբերյալ, որոնք ուղղված են քիմիական, կենսաբանական, օպտիկական և ռադիացիոն հնարավորություններով կենսաօբյեկտներում վնասակար նյութերի, թմրանյութերի և պայթեցիկ նյութերի հայտնաբերմանը: Բացի այդ, գիտաժողովը հնարավորություն կտա բացահայտել կոմլեքս մշակման ալգորիթմեր, ինչը թույլ կտան իրականացնել բարդ համակարգային հսկողություն կենսական անհրաժեշտության օբյեկտներում:

Գիտաժողովի ընթացքում դիտարկվելու է նաև ահաբեկչության և տարերային աղետների դեմ պայքարի հնարավորությունները, իսկ փորձի փոխանակման շնորհիվ` կոմպլեքս եղանակներ մշակել ոչ ավանդական մարտահրավերներին դիմակայելու համար:

Նշենք, որ միջոցառումն ընթանում է «NATO-ն` հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակներում, այն կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս