
Կառուցում ենք մենք, մի քիչ էլ՝ պետությունը

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության Հայաստանի 2012թ. հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի տվյալների, երկրում իրականացված շինարարության ծավալները նվազել են 4,1%-ով` կազմելով 206.4 մլրդ դրամ:
Այդ թվում՝ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունը կազմել է 33.594 միլիարդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատ՝ աճել է 3%-ով, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալներն աճել են 45,9%-ով՝ կազմելով 44.6 միլիարդ դրամ: Կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարության ծավալները նվազել են 4.5%-ով՝ կազմելով 98.8 մլրդ դրամ: