Բաժիններ՝

Այսօր Կատաղության դեմ պայքարի միջազգային օրն է

Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս առիթով մեծապես կարևորում է շների պատվաստումը: Ինչպես նշված է կազմակերպության կայքում, շներին պատվաստելն ամենաէֆեկտիվ միջոցն է՝ նվազեցնելու հիվանդության հավանականությունը, որն ամեն տարի 50.000 մարդու մահվան պատճառ է դառնում:

ԱՀԿ-ն նշում է, որ հաճախ երեխաները ծնողներին չեն ասում, որ իրենց շուն է կծել`մտածելով, թե ծնողներն իրենց կպատժեն շների հետ խաղալու համար: Սա, ըստ ԱՀԿ-ի, մեծ պրոբլեմ է, մանավանդ, երբ շունը կատաղությամբ հիվանդ է լինում: Իսկ երբ արդեն երեխայի մոտ առաջ են գալիս հիվանդության նախանշաններ (ջերմություն)` արդեն շատ ուշ է լինում նրա կյանքը փրկելու համար:

Կատաղության վիրուսի փոխանցողները կենդանիներն են`շուն, աղվես, գայլ, կատու:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկային գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը: Հայաստանում կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը, ըստ նախարարության` հանգիստ է եղել: 2011-ին և 2012-ի անցած ամիսների ընթացքում կատաղությամբ հիվանդանալու դեպքեր չեն արձանագրվել: 2008 և 2009 թվականներին հանրապետությունում գրանցվել է 3  դեպք, երեքն էլ՝ Շիրակի մարզում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս