ԱՄՆ-ում սկսվել են նախագահական արտահերթ ընտրությունները

ԱՄՆ-ում հինգշաբթի օրը, սեպտեմբերի 27-ին սկսվել է նախագահական ընտրությունների արտահերթ անցկացումը, հայտնում է The Washington Post-ը: Առաջին նահանգը, որտեղ կարելի է արտահերթ ընտրել, Այովան է:
Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Այովայի ընտրողները կարող են ընտրել հատուկ ընտրական տեղամասում կամ ստուգողական գրասենյակում, ինչպես նաև կարող են այս կամ այն թեկնածուի օգտին փոստով ուղարկել իրենց ընտրաթերթիկները:

Այովան համարվում է «տատանվող» նահանգ, քանի որ ընտրությունների արդյունքները մինչև վերջին վայրկյանը հայտնի չեն այնտեղ: Ահա թե ինչու է նախագահի թեկնածուների համար այդքան կարևոր ստանալ այդ նահանգի աջակցությունը: «Տատանվող » նահանգներ տարբեր ժամանակներում համարվել են Օհայոն, Ինդիանան, Ֆլորիդան:

Հասարակական հարցման արդյունքները, որոնց հղում է կատարել Associated Press –ը, ցույց են տվել, որ ընտրողների մեծամասնությունը աջակցում են գործող նախագահ Բարաք Օբամային:

Այովայում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները պայքարում են վեց ընտրողների ձայների համար: Նրանք իրենց ձայները պետք է տան այն թեկնածուին, ով նահանգում ավելի շատ ձայներ կհավաքի: Հաղթանակի համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն պետք է ստանա 270 ընտրողների ձայները:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Օբամայի հակառակորդն է հանրապետական Միթ Ռոմնին: 50 նահանգներից 34-ում կարելի է արտահերթ ընտրություն կատարել՝ անձամբ ժամանելով ընտրատարածք, իսկ 28 նահանգներում կարելի է արտահերթ ընտրել փոստի միջոցով:

 

Տեսանյութեր

Լրահոս