
ՍԱՊԾ-ն բնակչությանը կոչ է անում չօգտագործել ԵԹՖ-ի սեպտեմբերի 15-ի մակնշմամբ ձվերը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով շուկայահանված ձվի դիտարկման արդյունքում պարզվել է, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին:
Ծառայությունը կոչով դիմել է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը: