
iPhone 5-ի շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են

iPhone 5 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսից հետո Apple-ի բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է:
Դեռևս սեպտեմբերի 12-ից` iPhone 5-ի անոնսի օրը, երբ ընկերության բաժնետոմսերը թանկացան մինչև 668 դոլար, հետո դարձան 657 դոլար, սակայն քիչ անց գինը կրկին աճեց՝ հասնելով մինչև 669 դոլարի:
Վերլուծաբանների կարծիքով՝ շուտով Apple-ի բաժնետոմսերը կարժենան 700 դոլար, սակայն դրանց գինը կանգ չի առնի դրա վրա: Ինչպեսև նախատեսում էին վերլուծաբանները, երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Apple-ի բաժնետոմսերի գինն անցել է 700 դոլարից՝ հասնելով՝ 701,79 դոլար արժեքի:
Սպասվում է, որ Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը կարող է գերազանցել 1000 դոլար: