
Google-ը գնել է Instagram-ի մրցակցին

Google ընկերությունը գնել է թվային լուսանկարների համար ծրագրեր մշակող Nik Software ընկերությունը: Այս մասին հայտնում է Nik Software-ի ինտերնետային կայքը: Իսկ թե որքանով է Google-ը գնել Nik Software` ընկերությունը չի հաղորդվում:
Nik Software-ի առավել հայտնի արտադրանքներից է iPhone-ի և iPad-ի համար նախատեսված Snapseed հավելվածը, որը թույլ է տալիս սարքի տեսախցիկով արված լուսանկարների համար կիրառել տարբեր ֆիլտրեր:
Նշենք, որ 2011թ. Apple-ը Snapseed-ը ճանաչել էր iPad-ի տարվա հավելված»:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Nik Software-ի աշխատակիցները, որոնք զբաղվում են Snapseed-ի մշակմամբ, կաշխատեն Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում տեղակայված Google-ի գլխավոր գրասենյակում:
Նշենք, որ Snapseed-ն իր ճանաչվածությամբ դեռևս զիջում Instagram-ին, որն այս տարվանից պատկանում է Facebook սոցիալական ցանցին: