Հունիսի 1-ից մինչ այսօր գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց
Հունիսի 1-ից մինչ այսօր Հայաստանում գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի 34-ական, օգոստոսին՝ 39, իսկ սեպտեմբերին՝ 2 դեպք:
Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին դեպքեր են գրանցվել նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին՝ նաև Արարատի և Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի երկու խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում: 109 դեպքերից երկուսն ավարտվել են մահվան ելքով: