
Միջոցառումների շարք՝ «Գաֆէսճեանում»

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում անցկացնում է միջոցառումների շարք: Սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնը կազմակերպում է «Հանդիպում արվեստի հետ», «Կարին» խորագրերով միջոցառումները:
Սեպտեմբերի 29-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու Աղվան Պապոյանի սոուլ նվագախմբի համերգը: Միջոցառման օրերին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն անվճար կլինի բոլոր այցելուների համար:
Սեպտեմբերի 29-30-ին, ժամը 16:00-ին կկազմակերպվեն անվճար էքսկուրսիաներ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: