Դումանյանի որդին նշանակվեց
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Գուրգեն Դումանյանը:
Հիշեցնենք, որ Գ.Դումանյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:
Գուրգեն Դերենիկի Դումանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբեր 13-ին, Երևանում: Մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչ է:
2008-2011թթ. դոկտորանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնում:
2004-2007թթ. ասպիրանտուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնում:
2002-2004թթ. օրդինատուրա Առողջապահության ազգային ինստիտուտի սոցիալական հիգիենայի և առողջապահության կառավարման ամբիոնում: 1996-2002թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:
1986-1996թթ. Երևանի 131 միջնակարգ դպրոց:
2010-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն:
2006-2010թթ. ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում բաղադրիչի ղեկավար:
2005-2006թթ. ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ:
2005-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի օգնական:
Բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Ատենախոսության թեման` «Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի օրինաչափությունների ուսումնասիրությունը և մոնիթորինգային համակարգի մշակումը», մասնագիտությունը` «հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում»:
Ատենախոսության թեմայով հրատարակված 9 գիտական աշխատանքների, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների, տեղեկագրերի և 1 մենագրության հեղինակ:
Մասնակցություն տարբեր միջազգային և տեղական մասնագիտական սեմինարներ-խորհրդակցությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից կազմակերված ուսումնական դասընթացների:
Գուրգեն Դումանյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի, Հանրային խորհրդի «Առողջապահության և սոցիալական հարցերի» հանձնաժողովի անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: