
«Արմավիայի» Երևան-Հալեպ-Երևան չվերթը չի կայանա՝ ուղևորների խնդրանքով

«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության կողմից սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևան-Հալեպ-Երևան չվերթը չի կայանա. այս մասին տեղեկացրել է ավիաընկերության մամուլի խոսնակը:
« «Արմավիան» պատրաստ է իրականացնել դեպի Հալեպ թռիչք, սակայն ուղևորներն են հրաժարվում »,- ասել է նա և նշել, որ լարված իրավիճակի պատճառով նախօրոք ձեռք բերված տոմսերը` թե՛ Հալեպում, և թե՛ Երևանում, ուղևորները հետ են վերադարձնում:
Հաջորդ երկուշաբթի նախատեսված թռիչքը կկայանա՞, թե՝ ոչ, մամլո խոսնակը հստակ պատասխան չի կարողացել տալ. «Չեմ կարող ասել, իրավիճակից է կախված»:
Նշենք, որ Երևան-Հալեպ չվերթները գործում են շաբաթը մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին: