«Հիմարը մի առավելություն ունի խելացիի նկատմամբ` նա միշտ գոհ է ինքն իրենից»
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էյֆիաջյանն անրադարձել է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստին` ասելով.
«Տարածաշրջանը կրկին անգամ բևեռացավ և համամարդկային արժեքները կրող հասարակությունը ցնցվեց խայտառակ իրադարձությունից, որով ևս մեկ անգամ բացահայտվեց ազերիի նոխկալի տեսակը, որը քնած մարդուն կացնահարելով սպանած անձին դարձնոմ է հերոս և օրինակելի կերպար հասարակության մեջ:
Վստահ եմ` անկախ ժամանակից և տեղից` մարդասպանը, ում անունը նույնիսկ չեմ հնչեցնի, կստանա իր արժանի պատիժը:
Սակայն անհրաժեշտ է պարզել` տեղեկատվական, դիվանագիտական և այլ հատուկ մարմիներում մի՞թե չկար կառույց, որը կկանխատեսեր և կկանխեր նման հանցավոր պայմանավորվածությունը: Այս հարցը պիտի խորհրդարանի և հասարակության ուշադրության կենտրոնում լինի այնքան ժամանակ, մինչև մեղավորները պատժվեն»:
Ըստ նրա` պաշտոնական Բաքուն այժմ էլ շարունակում է տեղեկատվական մեծամասշտաբ քարոզչություն իրականացել, որով փորձ է արվում մարդասպանին արդարացնել միջազգային հանրության առջև:
«Քարոզչոթյունը լրատվական կայքերում և սոցցանցերում իրականացվում է մի շարք լեզուներով: Ցինիզմը հասել է նրան, որ քարոզչությունն իրականացվում է նույնիսկ հայերենով: Մենք պետք է ակտիվ գործունեություն ծավալենք տեղեկատվական ոլորտում, որպեսզի իրականությունը չխեղաթյուրվի ադրբեջանի կողմից: Մի հատկանշական փաստ. համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների` մարդասպանին արտահանձման ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս մեկ տարի առաջ` անձամբ Ալիևի և հունգարական կառավարության միջև հանցավոր համագործակցության գալու ճանապարհով:
Մեզ համար գաղտնիք չէ ազերի ցեղատեսակը և գիտենք ինչպես պայքարել և ինչպես հաղթել հակառակորդին: Վերջում մեկ մեջբերում հատուկ Ալիևի համար. «Հիմարը մի առավելություն ունի խելացիի նկատմամբ` նա միշտ գոհ է ինքն իրենից»»,- հայտարարել է Էյֆիաջյանը: