Բնապահպանական պետական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.09-07.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.18մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 4.21մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 86.7 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի արածեցման 3 գործով կայացվել է 180.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 49.0 հազ.դր բնությանը հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 18 գործով հաշվարկվել է 3496,5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս և կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ.դր գումարով: Մնացած գործերի վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 200.0հազ.դր ընդհանուր գումարով և հաշվարկվել է 530.25 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 8.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 39.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.73մլն.դր. գումար:

Տեսանյութեր

Լրահոս