Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին` ք.երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներից

«Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը(քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2011–2012թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք Հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: անցել է մեկ տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: բացի դրանից չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Մինչև շենքի ավարտը մենք բնակարան վարձելու վրա ավելի մեծ գումար կծախսենք, քան հողի հարկն է: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով Հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով Հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, ջրի և կոյուղու գծերը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար: այդ որ օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:

Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք ձեր աշխատակազմին, կառավարությանը, քաղաքապետարանին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, որը տալիս է արկադի ռայկինի հայտնի հերոսին արժանի պատասխան` փոխանակ պարզապես նշի պետության կողմից հաստատված շենքի շինարարության նոր վերջնաժամկետը, մեր դիմումները վերահասցեագրում է ծիգ, որը մեր հետ երբեք ոչ մի առնչություն չի ունեցել և չունի, որն էլ իր հերթին մեզ ուղարկում է կադաստր: այս ամենից հետևում է, որ Ամիրյան 4/4 շենքի շինարարության նոր վերջնաժամկետը կամ պետական գաղտնիք է, կամ պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին, կամ էլ այս շենքը գտնվում է ոչ միայն երևանի քաղաքապետարանի, այլև ՀՀ իրավասությունից դուրս:

Միթե այս երկրում չկա մի պետական մարմին՝ կառավարություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և այլն, որը պարտավոր է հետևել քաղաքապետարանի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետի պահպանմանը: թե լիակատար անտերություն է և պետության հետ կնքված պայմանագրի կատարումը թողնված է շենքի տեր հանդիսացող օլիգարխի քմահաճույքին: եթե պետական մարմինները չեն հարգում իրենց իսկ կնքած պայմանագրերը, ապա ինչպես կարող է քաղաքացին հարգել այդպիսի պետական մարմիններին և չցանկանա օր արաջ արտագաղթել:

Մեծարգո Պարոն նախագահ, խնդրում ենք միջամտել ու վերականգնել օրինականությունը և արդարությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս