Թաթոյանը տեղափոխվել է Մորդովիա
Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը ռուսական Պրեմիեր լիգայի «Մորդովիա» ակումբի կազմը համալրել է պաշտպան Էդուարդ Թաթոյանը, ով վերջերս էր հեռացել Երևանի «Փյունիկից»:
Ինչպես տեղեկացնում է Gazeta13.ru-ն, Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպանը նոր թիմում հանդես կգա 52 համարով: Նշենք, որ մինչև «Փյունիկը» Թաթոյանը հանդես է եկել նաև Կրասնոդարի «Կուբանի» և Մերձմոսկովյան «Խիմկիի» երիտասարդական թիմերում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը