Գևորգ Բադալյան. Խմբից դուրս գալու իրական շանսեր ունենք
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Բադալյանը Եվրո-2013-ի որակավորման փուլում Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ կիսվել է իր սպասումներով.
«Միայն հաղթանակի ակնկալիքով ենք գնում: Երևանում կայացած հանդիպման մասին արդեն չեն էլ հիշում: Սա մեր վերջին խաղն է, ու յուրահատուկ ձևով ենք պատրաստվում: Կարծում եմ` այս խաղում հաջողության հասնելու դեպքում մենք խմբից դուրս գալու իրական շանսեր ունենք, քանի որ դրան երկու-երեք թիմ են միայն հավակնում դրան, ովքեր առջևում երկու դժվար խաղեր ունեն: Դժվար թե հաջող ավարտեն բոլոր մրցավեճերը:
Ինչ վերաբերում է նրան, որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ, ուր աջակցելու են երկրպագուները հակառակորդին, մենք դրան այդքան էլ ուշադրություն չենք դարձնում: Խաղալու ենք մեր խաղը:
Ակումբային գործերիս վերաբերյալ կասեմ, որ այդքան էլ լավ չեն: Դեռևս նույն թիմում եմ, սպասում եմ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը, հնարավոր է տեղափոխվեմ այլ ակումբ: Տարբերակներ կան, բայց առայժմ չեմ կարող բարձրաձայնել»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը