
Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը. Ստամբուլ 2012, 10-րդ տուր

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակեց նախավերջին` 10-րդ տուրի մասնակից թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների:
Ինչպես և սպասվում էր, Հայաստանի հավաքականներում փոփոխություններ չեն եղել: Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր ուժերը կչափի մրցաշարի 9-րդ վարկանիշն ունեցող Հոլանդիայի ընտրանու հետ, իսկ կանայք կմրցեն օլիմպիադայի 2-րդ վարկանիշն ունեցող Ռուսաստանի հետ:
![]() |
վարկ. | 0-0 | ![]() |
վարկ. |
Անիշ Գիրի | 2711 | – | Լևոն Արոնյան | 2816 |
Լյուկ վան Վելի | 2691 | – | Սերգեյ Մովսեսյան | 2705 |
Իվան Սոկոլով | 2696 | – | Վլադիմիր Հակոբյան | 2687 |
Յան Սմիթս | 2608 | – | Գաբրիել Սարգսյան | 2693 |
![]() |
վարկ. | 0-0 | ![]() |
վարկ. |
Էլինա Դանիելյան | 2476 | – | Տատյանա ոսինցևա | 2530 |
Լիլիթ Մկրտչյան | 2454 | – | Վալենտինա Գունինա | 2507 |
Լիլիթ Գալոյան | 2349 | – | Ալեքսանդրա Կոստենյուկ | 2489 |
Մարիա Կուրսովա | 2338 | – | Նատալիա Պոգոնինա | 2448 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը