Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել. 20 զոհ կա

Էգեյան ծովում՝ Իզմիրի ափերի մոտ, կործանվել է ավելի քան 100 ապօրինի ներգաղթյալ փոխադրող նավը, հաղորդում է թուրքական Hurriyet-ը: Ներգաղթյալների մեծ մասը սիրիացիներ ու իրաքցիներ են եղել:

Ներկա դրությամբ ջրից դուրս է բերվել 20 մարդու դիակ: Մոտ 50 մարդու հաջողվել է ինքնուրույն ափ հասնել  և փրկվել: Մնացածների որոնման աշխատանքները շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե ուր էր ուղևորվում ապօրինի ներգաղթյալներով լեցուն այդ նավը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930