Ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ-ի նախագահն անհանգստություն է հայտնել Բաքվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետևանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման կապակցությամբ:

«Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր դատապարտում են Սաֆարովի հրեշավոր հանցագործության արդարացումը, որի համար նա ԵՄ անդամ երկրի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա ազատումն անընդունելի է, և ես խորապես հիասթափված եմ, որ ԵԽ-ի մարմիններն օգտագործվել են նման գործողությունների օրինականացման համար»,- հայտարարել է  ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

«Սաֆարովի ազատումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի և Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա, և տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացման վտանգ կա: Ես ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին»,- ընդգծել է Մինյոնը:

Տեսանյութեր

Լրահոս