Հունգարիան մշտապես հերքել է արտահանձնման հնարավորությունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱԺ-ում հայտարարեց, թե 2004 թվականից մինչ օրս իրենք Հունգարիայի իշխանությունների ուշադրությանն են հրավիրել Սաֆարովի արտահանձնման անթույլատրելիության մասին հարցը:
Նրա խոսքով` օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Հունգարիայի ԱԳՆ-ում և Խորհրդարանում, որտեղ կրկին ասել են, թե նման բան չկա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը: