ՀՅԴ երիտասարդները վաղը Ռասմուսենից պահանջելու են Հունգարիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը, ովքեր այսօր նախագահական նստավայրի առջև էին հավաքվել, որպեսզի ՆԱՏՕ գլխավոր քարտուղարից պահանջեն կասեցնել Հունգարիայի անդամակցությունն այդ դաշինքին, իրենց պահանջն ստիպված կլինեն նրան ներկայացնել վաղը, քանի որ այսօր հայտարարվեց, որ գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի ուշացումով։
Ուստի նույն ակցիան նրանք պայմանավորվեցին անցկացնել վաղն առավոտյան՝ քարտուղարի ժամանումից կես ժամ առաջ հավաքվելով նախագահականի առջև:
Երիտասարդի խոսքով՝ իրենց ակնակալիքը ՆԱՏՕ-ից այն է, որ այդ դաշինքը սառեցնի Հունգարիայի անդամակցությունը:
«Առհասարակ բացի ՆԱՏՕ-ից մենք նամակ ենք պատրաստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որպեսզի հետաքննություն սկսվի և թեկուզ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ: Եվ եթե պարզվի, որ հանցավոր համաձայնության են եկել, Ադրբեջանը և Հունգարիան, կպահանջենք, որպեսզի անդամակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հունգարիայի սառեցվի, կամ կասեցվի»,-նշել է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Վահագն Ասրյանը: