«Դուք անձամբ ծանոթ չեք մեր Սասունցի Դավթին»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասյօր ԱԺ նիստում` խոսելով Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշման և Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին, ասաց.

«Այսօր դուք այդպես եք վարվում, որովհետև հեռացել եք ձեր պատմական ակունքներից, որովհետև մեր միջի հայի տեսակը լավ չեք ճանաչում, իսկ մենք պատմություն ունեցող և պատմությունը չմոռացող ժողովուրդ ենք: Դուք անձամբ ծանոթ չեք մեր Սասունցի Դավթին, ով ծուռ-ծուռ էր ապրում, բաց միշտ շիտակ էր գնում, ինչպես մենք` այսօր և երբեք քնածին չէր կացնահարում, իր ոսոխին արթացնում և կռվի էր կանչում ու այդպես պարզ ու շիտակ էր հաղթում, ծուռ-ծուռ ու հայավարի: Դա է մեր պատմական արյունը, մենք բաց ենք կռվում և հաղթում ենք բաց ճակատամարտում, մերը սա է, մերը՝ երես-երեսի հաղթելն է: Երբեք թիկունքից չենք հարվածում: Թեպետ՝ արժեր ոմանց հենց այդպես էլ հարվածել»:

Նաև հավելել է. «Այսօր ձեր հոգևոր առաջնորդներից սկսած մինչև ձեր պապաները ներողություն են խնդրում, մեծահոգության կոչ են անում, հորդորում են զուսպ լինել:

Այդ բոլոր խոսքերը ոչինչ են, իզուր եք այդպես ուշացած իրար խառնվել, իզուր եք հորդորներ շռայլում, մեղավորը մեծահոգության կոչ անելու իրավունքը չունի: Ավելի վաղ էր պետք սաստել ազերիներին, արեցի՞ք` չարեցիք ու չեք անում, մի կողմ քաշվածի ձեր պահվածքով ապացուցեցիք ցավալի մի իրողություն՝ ժողովրդավարություն, դեմոկրատիա, եվրոպական արժեքներ և եվրոպական մտածողություն ասվածները, որոնք այդպես սիրուն փաթեթավորված արտահանում ենք, առաջին հերթին ինքներդ եք խախտում»:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս