
«Տաշիր Գրուպը» հերքում է McDonalds-ը Հայաստան բերելու լուրերը

Ըստ շրջանառվող տեղեկությունների` «Տաշիր Գրուպը» ձեռք է բերում Երևանում «McDonalds» ռեստորանների ցանցի ստեղծման լիցենզիա: «Տաշիր Գրուպը» հերքում է այս տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է «Տաշիր Գրուպի» մամուլի ծառայությունը, տվյալ պահին հոլդինգը զարգացնում է «Grand Food» հասարակական սննդի կետերի ցանցը, որի մեջ մտնում է նաև «Տաշիր Պիցցա» ռեստորանների ցանցը: Ցանցն այսօրվա դրությամբ արդեն իսկ ներառում է 68 սպասարկման կետեր Հայաստանում և Ռուսաստանում:Մամուլի ծառայության տվյալներով, մինչև 2012 թ ավարտը, կբացվեն ավելի քան 20 պիցերիաներ: