Յագլանդը դատապարտում է հանցագործության նման փառաբանումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Իլհամ Ալիևի որոշմանը, ընդգծել է.

«Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում մեղավոր է ճանաչվել մարդասպանության համար և դատապարտվել է ցմահ բանտարկության։ Օգոստոսի 31–ին հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել։ Ես չեմ ցանկանում մեկնաբանել դատական վարույթները, սակայն անընդունելի եմ համարում, որ մարդասպանության համար դատապարտվածին որպես հերոս են դիմավորում։ Ես մերժում եմ հեռանկարն այնպիսի աշխարհի, որի բարոյական վարքի նորմերը սկսվում են քայքայվել, որտեղ մարդկային արժանապատվությունն անարգվում է։ Սա այն Եվրոպան չէ, որ մենք պետք է ցանկանանք մեր ապագա սերունդներին։ Ես դատապարտում եմ հանցագործության այսպիսի փառաբանումը և կոչ եմ անում, որպեսզի մենք բոլորս սատարենք կյանքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող մեր արժեքները»:

 

Տեսանյութեր

Լրահոս