Վիրավորներին օգնություն է ցուցաբերել պատահական անցորդը (լուսանկարներ)

Եթե չլիներ պատահական անցորդ երիտասարդը, ապա այսօր ժամը 13-14-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում վթարի ենթարկված 100 համարի միկրավտոբուսի 4 տուժած ուղևորների վիճակը միգուցե ավելի ծանր լիներ: «Ա1+»-ի փոխանցմամբ` պատահական անցորդն իր անձնական մեքենայով 4 տուժած ուղևորներին տեղափոխվել է Մարգարյանի անվան հիվանդանոց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ճիշտն ասած՝ ես ոչինչ չեմ հասկացել, միայն այն տեսա, որ մեքենան շատ ուժեղ թափով, կոտրտվելով, թափվավ իրար վրա, ես էլ մնացել էի տակը, իսկ իմ վրայով թռնում, գնում էին դուրս:մ Մեկը չէր օգնում, վերջը դրսից մի երիտասարդ թեւերից բռնեց ու քաշեց դուրս, թե չէ այդ ձևով մնալու էի մեքենայի մեջ»,- ասել է տուժած Նվարդ Միքայելյանը։

Ըստ ոստիկանության տվյալների` երթուղային տաքսին բախվել էր թունելի սյանը: Վարորդը փորձել էր փախցնել մեքենան, որպեսզի չբախվի դիմացինին, սակայն չի կարողացել: Տուժողներից 2-ը իրանահայերն են, որոնք մի քանի օրից պետք է վերադառնային Թեհրան.

Մարգարյան հիվանդանոցի բժիշկ-վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանի վստահեցմամբ` տուժածները ստացել են տարբեր վնասվածքներ։

«Վերքերը կարվել են, հիվանդների վիճակը համարվում է բավարար: Իրենց կուղարկենք տուն, կհաճախեն վիրակապությունների` մինչև վերքերը լավանան, կարերը հանեն»,- հայտնել է նա։

Ինչ վերաբերում է երթուղայինի վարորդին, ապա ոստիկանությունը նրա մասին որևէ տեղեկություն չուներ. նա չէր դիմել Մարգարյանի անվան հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս