Բաժիններ՝

Կուլ տալու համար այնքան էլ հարմար չեմ, որովհետև փշոտ եմ

Արդյո՞ք «Արմնյուզը»` իբրև մեծ հնարավորությունների տեր հեռուստաընկերություն, չի՞ կլանի «Ա1+»-ին` հարցին, այսօրվա ասուլիսում «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը պատասխանել է. «Ես ինձ փոքր չեմ համարում, և կուլ տալու համար այնքան էլ հարմար չեմ, որովհետև փշոտ եմ: Եվ երկրորդ` մտավախություն, իհարկե, կա, քանի որ առջևում քաղաքական պայքար է լինելու, բայց ես համոզված եմ, որ քաղաքակիրթ հարաբերությունների մեջ դա կարելի է բացառել, և ես դրան հավատում եմ: Սակայն, բացի հավատից, ես նախապատրաստվում եմ այդ ամեն ինչին ու ես միշտ պատրաստ եմ այսպիսի հարցերին պատասխանել: Մենք սկսել ենք նորմալ հարաբերություններով ու հուսով ենք, որ շարունակելու ենք այդպիսի հարաբերություններով»:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը  սեպտեմբերի 10-ից «Արմյուզ» հեռուստաընկերությամբ 20 րոպեանոց հաղորդում է պատրաստելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս