Ֆրանսիան ևս անհանգստացած է Ադրբեջանի որոշումից

Ֆրանսիան անհանգստություն է հայտնել օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, կարծում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ջանքերին եւ կողմերի միջև վաստահության մթնոլորտի ստեղծմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս