
Ցուցադրվել է հեռախոսի և «ընկերցասրահի» հիբրիդը

E Ink Corporation ընկերությունը Բեռլինում IFA տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է երկու էկրանով սմարթֆոնի նախատիպ. գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Stuff հրատարակությանը:
Սարքի դիսփլեյներից մեկը տեղադրված է՝ սարքավորման առջևի, իսկ մյուսը՝ ետևի մասում: Երկու էկրաններն էլ սենսորային են: Դրանցից մեկը՝ «էլեկտրոնային թանաքի» տեխնոլոգիայով պատրաստվածը, նախատեսված է ընթերցանության համար: Այն հնարավորություն կտա խնայել սմարթֆոնի մարտկոցի լիցքավորումը՝ էներգիա ծախսելով միայն էջի թարմացման ժամանակ:
Սմարթֆոնի նախատիպում, ըստ լուսանկարների, օգտագործվում է Windows Phone օպերացիոն համակարգը: