ԼՂՀ-ն պետք է պահպանի ռազմաքաղաքական բալանսը
Արցախն, ի տարբերություն հետխորհրդային չճանաչված մի քանի պետությունների, կայուն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի երկուսին ԼՂՀ-ում նշվող անկախության 21-ամյակին:
Նա նշեց, որ ԼՂՀ-ն պատերազմ է հաղթել, ունի սահմանադրություն, այնտեղ կատարվում է իշխանության ռոտացիա, ոչ ակտիվ, բայց, այնուամենայնիվ, ունի նաև ընդդիմություն: Իսկանդարյանը կոչ է անում ԼՂՀ-ին՝ չմոռանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական բալանսի պահպանման կարևորության մասին: Ըստ նրա, վերջինս կօգնի պահպանել ձեռքբերումները ու ճանապարհ հարթել զարգացման համար:
Քաղաքագետն առանձնացրեց ԼՂՀ-ի առջև ծառացած ամենակարևոր երեք խնդիրները: «Խոսքը քաղաքաշինության, դեմոգրաֆիայի ու քաղաքական համակարգի ձևավորման մասին է: Այս խնդիրները փոխկապակցված են միմյանց հետ ու կարող են լուծվել ոլորտների համաչափ զարգացմամբ»,- նշեց նա: