«Դինո գոլդը» ոսկի չի՞ փնտրում Առաջաձորում

Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ոսկու հետախուզական աշխատանքներ իրականացնել Կապանի Առաջաձոր գյուղում:

Այդ լուրերի համաձայն` ընկերությունը վարվելու է այնպես, ինչպես Շահումյան բանավանի դեպքում` գնելով բանավանի տները, որպեսզի այդ տարածքում իրականացնի ոսկու որոնողական աշխատանքները:

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում այս լուրը հերքեց ընկերության լրատվության պատասխանատու Գայանե Թադևոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` ինքն այդպիսի լուր չի լսել և իրենց ընկերությունը ցանկացած քայլի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031