Բաժիններ՝

Երկուշաբթի օրվանից նստացույց է անելու նախագահական նստավայրի մոտ

Այսօր 168.am-ին է դիմել քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը`տեղեկացնելով, որ երկուշաբթի օրվանից նախագահական նստավայրում նստացույց է անելու:

Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանն արդեն տևական ժամանակ է, ինչ ահազանգում է իր և նախկին կնոջ` Գայանե Եսոյանի ապահարզանի հետ կապված դատավարական անօրինականությունների մասին և կոնկրետ դատավորների անուններ նշելով աղաղակող փաստեր է ներկայացնում:

Վերջինս բազմաթիվ դիմում-նամակներով նաև դիմել է ՀՀ գխլավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և պետական մի շարք այլ պաշտոնյաների: Նա փաստեր է ներկայացրել, թե ինչպիսի կեղծիքներ են կատարում ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի դատագենետիկական լաբորատորիայի փորձագետները (ԴԲԳԳԿ): Դ. Ծաղիկյանն այսօր էլ պնդում է, որ այդ կենտրոնում իր կնոջ հոր` Լև Եսոյանի «պատվերով» առանց փորձանմուշ վերցնելու արձանագրություն են կազմել, համաձայն որի` իր երեխան իրենից սերված չէ:

«Գրության մեջ արձանագրել են, որ երեխան իմը չէ: Սա աբսուրդ է: Այսինքն` փողով ամեն ինչ կարելի է գնել, մինչև անգամ կարող են երեխայիդ քեզնից հեռացնել: Սա պետություն չէ, էստեղ արդարության նշույլ գոյություն չունի, իսկ Շոթա Վարդանյանի կենտրոնում ամեն ինչ փողով է գնվում»,- ասում է Դ. Ծաղիկյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ իր հայրությունը ճանաչելու պահանջով Դ. Ծաղիկյանն ամիսներ առաջ էլ ԱԱԾ-ի շենքի մոտ էր հացադուլ անցկացրել: «Դա ԱԱԾ-ի խնդիրն է: Այստեղ արդեն երեխայի առքուվաճառք է տեղի ունեցել: Այլ կերպ չեմ կարող որակել: Ինչքա՞ն փող են վերցրել, որ իմ երեխայից զրկել են ինձ»,- հացադուլի ժամանակ հայտարարել էր նա:

Ի դեպ, ԱԱԾ-ի շենքի մոտ հացադուլ անելու ընթացքում ԱԱԾ պետը Դավիթ Ծաղիկյանին անվանել էր «ոչխար»: Հուսանք, որ նախագահական նստավայրի դիմաց նստացույց անելիս՝ Ծաղիկյանը նման որակումների չի արժանանա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս