Սիսիանում նույնպես ՀՀԿ-ն պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին
168.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատչյանը երեկ հանդիպում է ունեցել Սիսիանի գործող քաղաքապես, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, և քնարկել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սուրեն Խաչատրյանը Աղասի Հակոբջանյանին հանձնարարել է, թե ինչ պետք է անել ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը այսօր «Հայկական ժամանակ» թերթին ասել էր, թե ՀՀԿ-ն դեռևս չի որոշել, թե ում է սատարելու Սիսիանի քաղաքապետի ընտրություններում: Նշենք, որ ՀՀԿ-ն Սիսիանում թեկնածու չի առաջադրել:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ հանդիպման մասին լուրերը:
Իսկ 168.am-ի հարցին, թե Սիսիանում ում թեկնածություն է պաշտպանելու ՀՀԿ-ն, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «ԲՀԿ-ի թեկնածուին, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին»:
Հարցին էլ, թե ինչպե՞ս եք կարողանում միաժամանակ ակտիվ մասնակցություն ունենալ թե Սիսիանի, Գորիսի, Կապանի ընտրություններին, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ամեն ինչն էլ կազմակերպելու վրայա: Եթե լավ կազմակերպես, ամեն ինչ էլ կլինի` առանց դժվարության»:
Հ.Գ. «Որտե՞ղ եք անցկացրել Ձեր հանգիստը»՝ հարցին, Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Զաբուհիի կիրճում, այժմ էլ՝ տեղափոխվել եմ Սըտխի լիճ»: