Ինչպե՞ս է Ջհանգիրյանը պատկերացնում իմպիչմենթը, երբ ԲՀԿ-ն նախագահի հետ խնդիր չունի

«Երբ այդ նախաձեռնությունը կլինի, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» միանա ԱԺ ՀԱԿ խմբակցության` ՀՀ նախագահին իմփիչմենթ հայատարարելու հնարավոր նախաձեռնությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Գագիկ Ջհանգիրյանը հիմա ինչպե՞ս է պատկերացնում նախագահի իմփիչմենթը, երբ Ազգային Ժողովում մեծամասնություն է կազմում Հանրապետական կուսակցությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ նախագահի հետ կապված որևէ խնդիր չունի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը tert.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Կոնգրեսն Ազգային ժողովում լուրջ ներկայություն ունենալու դեպքում միայնակ, իսկ հակառակ պարագայում, այլ քաղաքական ուժերի հետ համատեղ նախաձեռնելու է ոչ միայն նախագահի իմփիչմենթի, այլ նաև մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերով ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման հարցերը»:

Ավելի վաղ` խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ հանրահավաքում այդ մասին հայտարարել էր կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետորսյանը:

 

Կարդացեք նաև


Տեսանյութեր

Լրահոս