Բաժիններ՝

Մոմավառության արարողությունը սկսվել է

Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սկսվել է Վահե Ավետյանի մահվան 40 օրվա կապակցությամբ մոմավառության արարողությունը: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ խմբված բազմությանը ոստիկանները կոչ են անում դուրս չգալ երթևեկելի հատված, որպեսզի չխոչընդոտեն տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքին:

Հիշեցնենք, որ երեկ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի  է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մոմավառության մասնակիցները երթով մոտեցել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրին, որոնց ձեռքերում կան պաստառներ՝ «Նեմեց կապույտ», «Ես չեմ վախենում», «Պատժել մարդասպանին» վերտառությամբ:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարել է, որ ակցիան ակցիան բաղկացած է լինելու երկու մասից. առաջինը մոմավառություն է, երկրորդը` երթն է Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցով:

Կարդացեք նաև

Նաև հայտարարել է, թե բողոքի ակցիա է նախատեսվում անցկացնել նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող առանձնատան մոտ:

Մանրամասներն՝ առաջիկայում:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս