Բաժիններ՝

Երևանում տեղի կունենա առաջին միջազգային wiki-հավաքը

Սեպտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Իր բնույթով այն առաջին միջազգային կոնֆերանսն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Միջոցառման նպատակն է` աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ հեղինակների շարքերն ազատ հանրագիտարանում: Միջոցառման հիմնական հարցադրումներն են` 1. Ի՞նչ դեր է կատարում ազատ բովանդակությունը ժամանակակից հասարակության ձևավորման գործում։ 2. Ի՞նչ հնարավորություններ են ընձեռում վիքի-նախագծերը որպես կրթական և տեղեկատվական գործիքներ։ 3. Ի՞նչ նշանակություն ունի Հայերեն Վիքիպեդիան հայոց լեզվի ապագայի համար։

Ներկայումս Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում կա 26 992 հայերեն հոդված: Միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու վիքիմեդիա-նախագծերը (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիբառարան, և այլն)։ Միջոցառմանը կներկայացվեն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերը, հայաստանյան և այլ երկրների Վիքիպեդիայի հեղինակների փորձը, և այլն:

Ելույթների և միջոցառմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում: Ելույթները կարող են լինել տարբեր ձևաչափերի (պրեզենտացիա, միայն բանավոր ելույթ, տեսանյութ, վորքշոփ, ուսուցողական ներկայացում)։ Տևողությունը՝ 15 կամ 25 րոպե։ Ելույթները զուգակցվելու են բաց քննարկումներով։ Մանրամասները ներկայացված են կայքէջում.

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս