Բաժիններ՝

Porsche-ն համալրեց Volkswagen-ի հավաքածուն

Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնն ավարտել է Porsche ընկերության կլանման գործընթացը, ինչի արդյունքում շտուտգարտյան սպորտային մեքենաներ արտադրող Porsche-ն դարձել է 12-րդ ապրանքանիշը Volkswagen-ի հավաքածուում: Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Porsche-ի բաժնետոմսերի 50,1 տոկոսի համար Volkswagen-ը վճարել է 4.49 մլրդ եվրո: 2011 թվականին Volkswagen-ը ամբողջ աշխարհում վաճառել է 8.3 միլիոն ավտոմեքենա և զիջում է միայն իր ամերիկյան մրցակից General Motors ընկերությանը: Գերմանական ընկերությունը նախորդ տարի ստացել է ռեկորդային` 15.8 մլրդ. եվրո շահույթ, իսկ նրա տարեկան շրջանառությունը կազմել է 159 մլրդ. եվրո: Նշենք, որ Volkswagen-ի ընկերություններում աշխատում է շուրջ 500 հազար աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031