Բաժիններ՝

Արցախի նախագահը հայտնի բարերարի հետ քննարկել է ներդրումային նոր ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին, այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև կարևորել նրա անձնական օրինակը Արցախում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Լևոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական և քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը և հանդիսանում է ներդրումների ներգրավման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031