Սիրիան ու Մարոկկոն փոխադարձաբար վտարել են դեսպաններին

Սիրիայի իշխանություններն այսօր երկրում Մարոկկոյի դեսպանին «անցանկալի անձ» են հայտարարել, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Այդ քայլին Սիրիան գնացել է այն բանից հետո, երբ Մարոկկոյի իշխանությունները երեկ Սիրիայի դեսպանից պահանջել էին անհապաղ լքել երկիրը:

Ավելի վաղ եվրոպական և արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ավստրալիան և Կանադան արդեն հայտարարել էին սիրիացի դեսպաններին վտարելու, ինչպես նաև իրենց դեսպանին հետ կանչելու մասին: Մարոկկոյի իշխանությունները, սակայն, իրենց արարքը չեն մեկնաբանել:

Սիրիայի շուրջ հերթական դիվանագիտական սկանդալը հավանաբար պայմանավորված է այս երկրում իրավիճակի կտրուկ սրմամբ: Հուլիսի 16-ի գիշերը ուժգին մարտեր են ընթացել Դամասկոսի հյուսիսային մասերում` կառավարական շենքերի հարևանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031