Հայաստանի նախագահը կմասնակցի Թեհրանի գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը` մասնակցելու սեպտեմբերի սկզբին Թեհրանում կայանալիք «Չմիավորման շարժման» գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը` հրավերը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մուհամմեդ-Նաջարը:
Նախօրեին Սերժ Սարգսյանն ընդունել էր ՆԳ նախարար Նաջարի գլխավորած պատվիրակությանը և նշել, որ որ վերջին շրջանում հաճախակի դարձած` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի այս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու` երկկողմ ձգտման եւ գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031