Բաժիններ՝

Լոնդոնում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան

Լոնդոնի «Tabernacle» թատրոնում Միացյալ թագավորությունում առաջին անգամ, հուլիսի 6-ին բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Այն իրականություն է դարձել Լոնդոնի հայկական օպերայի ջանքերով:
Անուշի դերը կատարել է Երաժշտության թագավորական ակադեմիայի սան Թերեզա Գեւորգյանը, մյուս գլխավոր դերերը կատարել են Վահե Բեդոյանը, Արիս Նադիրյանը եւ Անաիս Հեղոյանը:
Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել: Հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներից բացի, հանդիսատեսի մեջ մեծ թիվ են կազմել նաեւ բրիտանացիները:
Լոնդոնի հայկական օպերան նորաստեղծ կառույց է՝ Արիս Նադիրյանի ղեկավարությամբ, եւ միավորում է հայ համայնքի անդամ երաժիշտներին ու արվեստագետներին: Այն նպատակ ունի բրիտանական հասարակությանը ճանաչելի դարձնել հայկական դասական երաժշտությունը, ինչպես նաեւ բեմում հանդես գալու հնարավորություն ընձեռել երիտասարդ հայ երաժիշտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031