Բաժիններ՝

Հայ լեռնագնացները հաղթահարեցին Էլբրուսը

Հուլիսի 4-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացել և հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ):
Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ մինչև գագաթ վերելքը տևել է երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթը:
Հայկական թիմի կազմում եղել են Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը:
Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7:
Հիշեցնենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) և Դեմավենդը (5671մ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031