
Առաջիկա օրերին դարձյալ անձրևոտ կլինի

Հուլիսի 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3 աստիճանով:
Հուլիսի 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներն են.
Օդի առավելագույն ջերմաստիճան`39.0 0C (1991թ.), նվազագույն ջերմաստիճան`9.6 0C (1933թ.), oդի միջին օրական ջերմաստիճան` 24.7 0C