Թուրքերը փորձում են ադրբեջանական երկաթուղին հասցնել մինչև Նախիջևան

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն անդրադարձ է կատարել թուրք-ադրբեջանական էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի իրագործմանը: Դեսպանը, մասնավորապես նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարեվերջին, այն շահագործման կհանձնվի 2013 թվականին: Պլանավորված է երկաթգիծը միացնել Իգդիրի ու Նախիջևանի հետ, ինչպես նաև կառուցել Էրզրում-Կարս-Իգդիր-Նախիջևան գազատար: Թուրք դիվանագետը Կարս-Նախիջևան երկաթգիծը շատ կարևոր նախագիծ է համարել: Այն Նախիջևանին հնարավորություն կտա երկաթուղային կապ պահպանել արտաքին աշխարհի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031