ԱԱԽ քարտուղարը նոր մամուլի խոսնակ ունի

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը: Այս մասին տեղեկացրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի արդեն նախկին մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը, ով կրթությունը շարունակելու նպատակով առաջիկայում մեկ տարով մեկնելու է արտերկիր:
Արթուր Միսակյանը ծնվել է 1982թ.՝ Հրազդան քաղաքում: 2000թ. ավարտել է Հրազդանի թիվ 4 միջն. դպրոցը: 2000-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ընդհանուր տնտեսագիտություն» ֆակուլտետը: 2005-2007թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը:
Մինչ այս Ա. Միսակյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես փորձագետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031