
Միջերկրական ծովում գտել են երկու թուրք օդաչուների մարմինները

Թուրքական օդուժի հրամանատարությունն այսօր հայտարարել է, որ Միջերկրական ծովում հաջողվել է գտնել սիրիական ուժերի հարվածից կործանված ռազմական ինքնաթիռի երկու օդաչուների մարմինները. տեղեկացնում է Аssociated press-ը:
Թուրքական RF-4E ինքնաթիռը օդ էր բարձրացել Մալաթիա նահանգից և անհետացել ռադարներից:
Սիրիան հայտարարել էր, որ ինքն է խփել թուրքական ինքնաթիռը` իր օդային տարածք ներխուժելու համար: Թուրքական կողմը պնդում էր, որ ինքնաթիռը ոչ թե Սիրիայի, այլ միջազգային օդային տարածքում է եղել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել ուսումնավարժական նպատակներով և Սիրիային վնասելու մտադրություն չէր ունեցել:
Երեկ տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել էր, որ ցավում է կործանված ինքնաթիռի համար, սակայն իրենք տեղյակ չեն եղել, որ դա թուրքական ինքնաթիռ է: