Բաժիններ՝

Հիմնադրամը շարունակում է ծննդատան հիմնանորոգման ֆինանսավորումը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների, շարունակում է ֆինանսավորել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգումը:
2010-ից սկսած հիմնանորոգվել են հիվանդանոցի ծնարանային-վիրահատական և հետծննդյան բաժանմունքները: Այս տարվա մայիսին բարերարների խումբը` Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Շիրինյանի գլխավորությամբ, այցելեց ծննդատուն` ծանոթանալու կատարված աշխատանքներին, որից հետո ստանձնեց հետծննդյան բաժանմունքի ևս երեք հիվանդասենյակների նորոգումը:
Հիվանդանոցը 27 տարի է, ինչ սպասարկում է Աբովյան քաղաքի և շրջակա 20 գյուղերի բնակիչներին: Գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` բաժանմունքներն արդիականացման խիստ կարիք ունեին, և այսօր բուժծառայություններն այստեղ մատուցվում են պատշաճ մակարդակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031