Բաժիններ՝

Լեհական միջոցներով Նորաշենում շահագորվեց ոռոգման ջրագիծը

Հայաստանում Լեհաստանի դեսպան` Զդիսլավ Ռաչինսկին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր` հուլիսի 3-ին, բացել է ոռոգման ջրի ջրագիծը, որը կառուցվել է Հայաստանին լեհական աջակցություն նախագծի շրջանակներում: Այս մասին հայտնեցին Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից:
Ջրագծի շնորհիվ բնակիչները հնարավորություն կունենան ոռոգելու գյուղի ստորին հատվածում գտնվող բոլոր դաշտերն ու այգիները: Ջուր չլինելու պատճառով մինչ օրս այդ հողերը չեն մշակվել: Ջրագծի բացման արարողությանը մասնակցել են նաեւ գյուղի բնակիչներն ու Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը:
Նշենք, որ լեհական աջակցության շրջանակներում այս նախագիծը երկրորդն էր Արագածոտնի մարզում: 2011 թ. վերանորոգվել է բուժկետ` հարեւան Գեղադիր գյուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031