Թուրքական կործանիչը 2 անգամ խախտել է Սիրիայի օդային սահմանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 22-ին Սիրիայի կողմից վայր գցված թուրքական F-4 կործանիչի օդաչուները սադրիչ գործողություններ են իրականացրել՝ կրկնակի խախտելով Սիրիայի օդային տարածքը և բառացիորեն Սիրիայի հակաօդային պաշտպանությանը դրդելով կրակ բացել իրենց ուղղությամբ: Այս մասին հայտնել է Մոսկվայի ռազմա-դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ կործանիչը, թեկուզ կարճ ժամանակով, սակայն երկու անգամ խախտել է Սիրիայի օդային տիրույթը: Աղբյուրը հավելել է, որ դա ունի միայն մեկ պատճառ՝ ստուգել Սիրիայի ՀՕՊ համակարգերի մարտունակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031