Այսօր ԱՄՆ-ի անկախության օրն է
Անկախության օրը ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին:
1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն:
Մեծ Բրիտանիայից անկախանալու անհրաժշտությունն ակնհայտ էր 1775 թ. ապրիլին հանուն Հյուսիսային Ամերիկայի (1775-1783) անկախության սկսված ռազմական գործողություններից հետո:
1776 թ. հունիսի 7-ին Մայցամաքային կոնգրեսի նիստում Վիրջինիայից պատվիրակ Ռիչարդ Հենրի Լին բանաձև մտցրեց, որտեղ ասվում էր, որ «Միացյալ գաղութները հանդիսանում են ու իրապես պետք է լինեն ազատ ու անկախ նահանգներ, որ նրանք ամբողջությամբ ազատվում են բրիտանական գահին հավատարմությունից, որ ցանկացած քաղաքական կապ նրանց ու Բրիտանական պետության միջև պետք է ամբողջությամբ խզվի»:
Հունիսի 4-ին հռչակագրի` այդ հարցի շուրջ նախապատրաստման հարցով հավաքվում է կոմիտե՝ Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ադամսի, Բենջամին Ֆրանկլինի, Ռոջեր Շերմանի ու Ռոբերտ Լիվինգստոնի գլխավորությամբ:
Հռչակագրի նախագծի կազմումը վստահվել էր կոմիտեի ղեկավար, Անկախության պատերազմի ազդեցիկ գործիչ Թոմաս Ջեֆերսոնին, որը 17 օր (հունիսի 11-28-ը) աշխատել է տեքստի վրա:
Նրա նախագիծը՝ Ջոն Ադամսի ու Բենջամին Ֆրանկլինի թեթևակի խմբագրումներով, հունիսի 28-ին ներկայացվել է Միջմայրցամաքային կոնգրեսին:
Հուլիսի 4-ին համաձայնեցված տեքստը միաձայն հավանության է արժանանում ու ստորագրվում կոնգրեսի նախագահ Ջոն Հենկոկի և քատուղար Չառլզ Թոմսոնի կողմից ու բարձրաձայն ընթերցվում է այն մարդկանց, ովքեր հավաքվել էին Մայրցամաքային կոնգրեսի շենքի մոտ:
Դա պատմության մեջ առաջին փաստաթուղթն էր, որը հռչակեց ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները՝ որպես պետական կառույցի հիմքեր` հերքելով իշխանության աստվածային ծագումը:
Անկախության հռչակագիրը հաստատում էր ժողովրդի` ապստամբության ու բռնապետական կառավարությունը գահընկեց անելու իրավունքը, հռչակում էր դեմոկրատիայի սկզբունքները` մարդկանց հավասարությունը:
Ճակատագրի հեգնանքով, փաստաթղթի երկու հեղինակները` Թոմաս Ջեֆերսոնն ու Ջոն Ադամսը, մահացել են նույն օրը` 1826 թ. հուլիսի 4-ին, հռչակագրի ստորագրումից ուղիղ 50 տարի անց:
1870 թ. ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն: