Գավառում կինը մարմնական վնասվածքներ է հասցրել ամուսնուն

Տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հուլիսի 2-ին, 24-ամյա Անժելա Ղարիբյանը մուտքի դռան կոտրված ապակու բեկորով հարվածներ է հասցրել ամուսնուն` 32-ամյա Գագիկ Մանուկյանը եւ պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից:
Ամուսինը կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի եւ մկանների վնասում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գավառի հիվանդանոց, իսկ Անժելան ներկայացվել է ոստիկանության բաժին:Անժելայի ձախ աչքի մասում առկա են եղել կապտուկներ:
Ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031